Նախիջևանիկ գյուղի հատվածում թշնամին կրակ է բացել այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

image_750x_64217484dd860

Մարտի 31֊ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի արևելյան և հարավ-արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ՁՀՆ֊7 նռնականետ։ Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Նախիջևանիկ գյուղի հատվածում ադրբեջանական կողմը կրակ է բացել այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ։

Հայկական կողմը կորուստներ չունի։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Ապրիլի 1֊ի ժամը 10։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

--00—ՅՄ