Վաղը Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

339403236_531099352437281_2325538735400222431_n

Ապրիլի 2֊ին Ծաղկազարդի տոնի առիթով Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։

Ծաղկազարդի օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ հռչակվել է որպես մանուկների օրհնության օր։

Օրակարգ

10։30 ֊ Սուրբ և Անմահ Պատարագ Ծաղկազարդի տոնի առթիվ

Պատարագի վերջում կկատարվի մանուկների օրհնության կարգ

Եկեղեցու բակում կլինի կավճանկարչություն և երաժշտական մասի ապահովում։

Հրավիրում ենք բոլորին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի` ներկա գտնվելու Ծաղկազարդի տոնին։

--00—ՅՄ