Հայաստանում ասորիներն օգտվում են ազգային ինքնության, լեզվի պահպանման բոլոր իրավունքներից․ ՀՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

cq5dam.thumbnail.cropped.750.422

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին ա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ:

Ուղերձում ասվում է.

«Հայ և ասորի ժողովուրդների բարեկամությունն ու պատմամշակութային առնչությունները սկիզբ են առնում վաղնջական ժամանակներից:

Դարեր շարունակ ապրելով կողք կողքի՝ մենք նույն սրտացավությամբ սատարել ենք միմյանց բոլոր փորձությունների և դժվարությունների ժամանակ: Հայաստանում ասորիներն օգտվում են ազգային ինքնության, մշակույթի և լեզվի պահպանման բոլոր իրավունքներից և ազատություններից:

Մաղթում եմ, որ բնության զարթոնքը խորհրդանշող այս լուսավոր տոնը Հայաստանի ասորական համայնքի և աշխարհասփյուռ ասորիների համար հարատև խաղաղության, երջանկության և նորանոր ձեռքբերումների սկիզբ դառնա»:  

--00—ՅՄ