Վրաստանում ՀՀ դեսպանն անդրադարձել է Հայաստանի և Վրաստանի բազմաոլորտ համագործակցությանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

դեսպանություն

Մարտի 31-ին տեղի ունեցավ Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի գլխավորած պատվիրակության այցը Վրաստանի Կախեթիի մարզ։ Տեղեկանում ենք դեսպանության մամուլի ծառայությունից։

Այցի շրջանակներում Թելավի քաղաքում ՀՀ դեսպանին ընդունեց Կախեթիում Վրաստանի կառավարության ներկայացուցիչ Գիորգի Ալադաշվիլին։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Թելավիի քաղաքապետ Լևան Անդրիաշվիլին և դեսպանության խորհրդական Լևոն Զարգարյանը:

Կողմերն անդրադարձան Հայաստանի և Վրաստանի բազմաոլորտ համագործակցությանը` այս համատեքստում ընգծելով երկու երկրների միջև ապակենտրոնացված կապերի խորացման անհրաժեշտությունը։

Այնուհետև ՀՀ դեսպանի գլխավորած պատվիրակությունն այցելեց Դեդոփլիսծղարո մունիցիպալիտետ, որտեղ հանդիպում ունեցավ քաղաքապետ Նիկոլոզ Ջամիաշվիլիի հետ։ Հանդիպման ավարտից հետո

Ն.Ջամիաշվիլիի ուղեկցությամբ ՀՀ դեսպանն այցելեց նաև Սաբաթլո հայաբնակ գյուղ։ Գյուղի դպրոցում ՀՀ դեսպանը հանդիպում ունեցավ տեղի բնակիչների, դպրոցի մանկավարժների հետ, պատասխանեց վերջիններիս հարցերին։

--00—ՍՊ