Հայրենիքի համար այս պայթյունավտանգ պահին աններելի ենք համարում Գրիգորի Խաչատուրովին մեկուսացնելը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

որդիների կանչ

«Որդիների Կանչ» սոցիալ-հայրենասիրական ՀԿ-ն հաղորդագրություն է տարածել․



«Մենք աններելի և անընդունելի ենք համարում այնպիսի պրոֆեսիոնալ և նվիրյալ բարձրաստիճան զինվորականի մեկուսացումը, ինչպիսին գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովն է: 

Մենք՝ հերոսածին ծնողներս, հայրենիքի համար այս պայթյունավտանգ պահին, երբ օր օրի ավելի ակնհայտ են դառնում Ալիևի նորանոր ագրեսիվ նկրտումները, երբ ամեն օր մեր տղաների արյամբ շաղախված մի կտոր հայրենիք ենք զիջում թշնամուն, աններելի և անընդունելի ենք համարում այնպիսի պրոֆեսիոնալ և նվիրյալ բարձրաստիճան զինվորականի մեկուսացումը, ինչպիսին գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովն է:

Օրվա դավաճանական իշխանությունը թշնամուն դիմակայելու , սահմանն ամրացնելու, սպառազինությունը համալրելու, հաղթանակների փորձ ունեցող սպայակազմին խրախուսելու փոխարեն, շարունակում է վտանգավոր հարվածներ հասցնել մեր անվտանգային համակարգին։

Ակնհայտ հորինված գործով և անհիմն մեղադրանքով սկզբունքային և աննահանջ գեներալին ազատությունից ուղղակիորեն զրկելը մատնացույց է անում ապազգային իշխանությունների և ադրբեջանական պետության օրակարգերի համընկմանը, իսկ դրանք հայոց պետության նոր պարտությունների ու կորուստների տանելու օրակարգեր են։

Կոչ ենք անում բոլոր հայերին չհուսահատվել, համախմբվել, անընդմեջ պայքար մղել ներքին և արտաքին թշնամիների դեմ, հասնել մեր պետության հայատյաց էլեմենտներից մաքրմանը, բանակի հզորության վերականգնմանն ու հայրենի հողի ազատագրմանը։ Գրիգորի Խաչատուրովին ազատ արձակելը նշված շղթայի անհրաժեշտ քայլերից մեկն է։

«Որդիների Կանչ» սոցիալ–հայրենասիրական հասարակական կազմակերպությունը միանում է Գեներալին անհապաղ ազատ արձակելու բանակի և ուժային մարմինների պաշտոնաթող սպաների պահանջին։

Սատար կանգնենք հրամանատարին, որպեսզի նա մեզ տանի դեպի նոր հաղթանակներ»:

--00—ՍՊ