Մարիամ Մկրտչյանը հայտնվել է թոփ-100 շախմատիստուհիների վարկանիշում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

մարիամ

Շախմատի միջազգային ֆեդերացիանթարմացրել է շախմատիստների վարկանիշը։ 

Առաջատարը նորվեգացի Մագնուս Կարլսենն է՝ 2853 միավորով։ Երկրորդ տեղում ռուս Յան Նեպոմնյաշչին է (2795), երրորդը՝ չինացի Դինգ Լիրենը (2788), փոխանցում է Armsport-ը:

Հայաստանից առաջին հարյուրյակում են Գաբրիել Սարգսյանը (42-րդ տեղ), Հայկ Մարտիրոսյանը (61-րդ) և Հրանտ Մելքումյանը (100-րդ)։

ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանն ու Սամուել Սևյանը զբաղեցնում են համապատասխանաբար 11-րդ և 52-րդ տեղերը։

Կանանց վարկանիշում լավագույնը կրկին չինուհի Հոու Յիֆանն է (2628): Մեր երկրի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանը 50-րդն է, Լիլիթ Մկրտչյանը` 62-րդը, Աննա Սարգսյանը` 72-րդը և Մարիամ Մկրտչյանը՝ 87-րդը:

--00—ՍՊ