Մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

մետրո

Ապրիլի 1-ին՝ ժամը 14։20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նար-Դոս փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի քանդման աշխատանքների ժամանակ բեկորներն ընկել են մետրոպոլիտենի գծերի վրա, ինչի հետևանքով մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցվել էր։

«Ժամը 15։10-ից մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է»,- ասված է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

--00—ՍՊ