Երևանցիները` ԱԺ-ում ծեծի մասին. «Իրար միս ուտելու փոխարեն Հայաստանը թող էս խայտառակ վիճակից հանեն»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

Երեկ Ազգային ժողովի Պետական - իրավական հանձնաժողովի փակ նիստի ընթացքում ծեծկռտուք էր տեղի ունեցել իշխող «Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Մհեր Սահակյանի միջև։

24News-ը քաղաքացիներից հետաքրքրվել է, թե ինչպես են վերաբերվում այս և նմանատիպ միջադեպերին։

«Պետք է ավելի համախմբված լինենք, քան թե իրար միս ուտենք»,- ասաց քաղաքացիներից մեկը։ «Մեր ժողովրդի մոտ արյան ծարավ կա, բոլորն ուզում են մեկին պատժել»,- ասաց մեկ ուրիշը։

Մանրամասները` տեսանյութում։

Սերգեյ Առաքելյան

--00—ՍՊ