Աննա Հակոբյանը մասնակցել է 44-օրյա պատերազմում անմահացած Դավիթ Շահնազարյանի 23-րդ տարեդարձին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

աննա

«Սևքարեցի Դավիթը, ինչպես իրեն ճանաչում էին զորամասում, պարտադիր ժամկետային զինծառայության էր մեկնել 2019 թվականին, ծառայել է Հադրութում: Մասնակցել է Շուշիի պաշտպանական մարտերին»։ Այդ մասին գրել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ Ֆեյսբուքի էջում:

աննա

«Դավիթի մոր՝ Սոնա Շահնազարյանի խոսքով՝ ծառայության առաջին տարին բոլորելուց հետո Դավիթը վերապատրաստումների էր մեկնել, վերադարձել զորամաս արդեն որպես ջոկի հրամանատար: Պատերազմի առաջին օրերին Ստեփանակերտում նաև հետախուզական դասընթացների է մասնակցել:

Տիկին Սոնան հիշում է՝ Դավիթի հրապարակած՝ «Ջերմ ժպիտներ Ակնայի քաջերից» վերնագրով նկարից են պարզել, որ առաջնագծում է:

աննա

Արագ արձագանքման ջոկատի կազմում Դավիթը մասնակցել է Շուշիի հարակից գյուղերի, ապա նաև բերդաքաղաքի պաշտպանական մարտերին, ծնողների տեղեկությամբ, ինչ-որ պահից ստանձնել է նաև ջոկատի հրամանատարությունը:

Դավիթի զինակից ընկերները, արդեն պատերազմից հետո, ընտանիքի անդամներին պատմել են, որ իրենց բոլորին Դավիթն է շտապ օգնության մեքենա տեղափոխել ու ճանապարհել հոսպիտալներ։ Բոլորին խոսք է տվել, որ ինքն էլ կգա»։

--00—ՍՊ