Տարոն Մարգարյանի և նրա կնոջ գույքն ու եկամուտները` ըստ հայտարարագրերի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

taron

Տարոն Մարգարյանը, որն այժմ զաբղեցնում է Ազգային ժողովի պատագմավորի պաշտոնը, 2001 թվականից աշխատել է պետական տարբեր մարմիններում։ 2005թ. ընտրվել և 2008թ. վերընտրվել է Երևան քաղաքի Ավան համայնքի ղեկավար: 2009թ. մայիս-հուլիս՝ Երևանի ավագանու անդամ: 2009-2011թթ.՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ: 2011-2018թթ. զբաղեցրել է Երևանի քաղաքապետի պաշտոնը։ 2010-2018թթ. եղել է ԵԿՄ վարչության և նախագահության անդամ: 2013-2019թթ.՝ Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահ: Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի տեղակալն է:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Պատիվ ունեմ» դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Iravaban.net-ը Ձեզ է ներկայացնում նրա գույքն ու եկամուտները՝ ըստ ներկայացրած հայտարարագրերի։

2011 թվականին՝ Երևանի քաղաքապետի պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է․ 115,000,000 դրամ, 50,000 դոլար, 50,000 եվրո, 4,039,265 դրամ եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից։

2012, 2013 թվականներին Տարոն Մարգարյանի դրամական միջոցները մանցել են անփոփոխ։  Եկամուտը, համապատասխանաբար, կազմել է 4,713,600 դրամ՝ ստացված աշխատավարձից, 7,333,040 դրամ՝ ստացված աշխատավարձից և երկու գույքի օտարումից։

2014 թվականին 156,473,000 դրամով հողամաս է օտարել, 15,000,000 դրամով՝ Range Rover Supercharged 4.2 Vogue մակնիշի ավտոմեքենա։ Նրա դրամական միջոցները կազմել են՝ 250,000,000 դրամ, 50,000 դոլար, 50,000 եվրո։ Եկամուտը՝ բացի օտարված գույքերի գումարից, կազմել է 4,533,040 դրամ՝ ստացված աշխատավարձից։

2015 թ․-ին դրամական միջոցները մնացել են անփոփոխ, եկամուտը կազմել է 5,254,540 դրամ՝ ստացված աշխատավարձից։

2016 թվականին Տարոն Մարգարյանը 25,000,000 դրամով օտարել է Mercedes-Benz G500 մակնիշի ավտոմեքենա, դրամական միջոցները կազմել են 250,000,000 դրամ, 45,000 դոլար, 50,000 եվրո։ Եկամուտը՝ բացի օտարված գույքերի գումարից, կազմել է 5,254,540 դրամ՝ ստացված աշխատավարձից։

2017 թվականին՝ Երևանի քաղաքապետի պաշտոնը կրկին ստանձնելիս, Մարգարյանը հայտարարգրել է․

  • 2 բնակարան,
  • 2 ավտոտնակ,
  • անհատական բնակելի տուն,
  • այգետնակ (ամառանոց),
  • հասարակական նշանակության շինություն,
  • արտադրական նշանակության շինություն,
  • Mercedes-Benz S 450 մակնիշի ավտոմեքենա,
  • արժեթուղթ՝ 25․000 դրամ,
  • 250,000,000 դրամ,
  • 45,000 դոլար,
  • 50,000 եվրո,
  • 5,036,840 դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձից։

2017 թվականի արդեն տարեկան հայտարարագրում նշում է արվել, որ 25000 դրամ արժողությամբ բաժնեմասն օտարվել է 1,800,000 դրամով։ Իսկ աշխատավարձից ստացված եկամուտը տարեվերջին կազմել է 8,121,769 դրամ։

2018 թվականին՝ Երևանի քաղաքապետի պաշտոնը դադարեցնելիս, Տարոն Մարգարյանը հայտարարագրել է վերոնշալ 8 անշարժ գույքերը, մեքենան, դրամական միջոցները՝ 200,000,000 դրամ, 45,000 դոլար, 50,000 եվրո և շխատավարձից ստացված եկամուտը՝ 2,973,011 դրամ։

2021 թվականին՝ Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնը ստանձնելիս, նա հայտարարագրել է․

  • հասարակական նշանակության շինություն – համատեղ սեփականություն՝ ձեռք բերված 2007 թվականին, Վայոց ձորում՝ Ջերմուկում,
  • իր կողմից 90 օրից ավելի փաստացի տիրապետվող անշարժ գույք, որը դեռևս չի ստացել իրավունքների պետական գրանցում (անհատական բնակելի տուն) – Երևանում՝ Ավանում,
  • Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենա – 2007 թվականի թողարկման,
  • 11,311,459 ռուբլի՝ բանկային հաշվում,
  • 34,099 դոլար՝ բանկային հաշվում,
  • 9,934 եվրո՝ բանկային հաշվում,
  • 97,000,000 դրամ՝ կանխիկ,
  • 15,000 դոլար՝ կանխիկ,
  • 40,000 եվրո՝ կանխիկ։

2021 թվականի տարեկան հայտարարգրում նրա դրամական միջոցները կազմել են․

  • 1,393,268 ռուբլի՝ բանկային հաշվում,
  • 31,398 դոլար՝ բանկային հաշվում,
  • 5014 եվրո՝ բանկային հաշվում,
  • 27,130 դրամ՝ բանկային հաշվում,
  • 89,000,000 դրամ՝ կանխիկ,
  • 13,000 դոլար՝ կանխիկ,
  • 40,000 եվրո՝ կանխիկ
  • 3,080,500 եկամուտ՝ ստացված աշխատավարձից։

Տարոն Մարգարյանը նաև հանգստի համար կատարած ճանապարհածախսը ( ավիատոմս, գնացքի, ավտոբուսի, նավի տոմսեր), կեցության ծախսն է հայտարարագրել՝ 2,500,000 դրամ։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ 

--00—ՍՊ