ՔՊ-ականները տուն, կին, լվացքի մեքենա մեր շնորհիվ ձեռք բերեցին, գոնե թող աշխատեն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

ՔՊ-ականները տուն, կին, լվացքի մեքենա մեր շնորհիվ ձեռք բերեցին, գոնե թող աշխատեն։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը։

Արշակյանի համոզմամբ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը փոխարենը լուրջ հարցերով զբաղվի, Սահմանադրական բարեփոխումներ քննարկի, իրար են ծեծում։ Ըստ Արշակյանի՝ նրանց հասնում է ծեծկռտուք, ավելին՝ մարդիկ էլ պետք է նրանց խրտվիլակները ծեծեն։

Նախկին պատգամավորի կարծիքով, Հայաստանը պետք է միջազգային հարաբերություններում հստակ դիրքորոշում ունենա, իսկ դրա համար գործող իշխանությունը պետք է համագործակցության մեջ մտնի դեմոկրատական ուժերի հետ։ Նրա պնդմամբ, գործող իշխանությունը ժամկետանց է և ոչ բավարար համարձակ։

Մանրամասները՝ տեսանյութում:

 --00—ԱՊ