Մառախուղի պատճառով 06։00-ից Արարատյան դաշտում նվազագույն ջերմաստիճանի անկման պրոցեսը դադարել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

նկար

Ինչպես և կանխատեսվել էր, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում գրանցվել են բացասական ջերմաստիճաններ։ Այս մասին հայտնում են  ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:

Ըստ հաղորդագրության՝ Արարատի մարզում օդի նվազագույն ջերմաստիճանը դիտվել է լուսադիմեն՝ ժամը 05։00-07։00-ին, օդում -1․․․-2.4, հողի մակերևույթին -1․․․-3 աստիճան, Արմավիրի մարզում նվազագույն ջերմաստիճանը դիտվել է գիշերը 03։00-05։00-ին, օդում 0․․․-2.5, հողի մակերևույթին 0․․․-4 աստիճան։

Ձևավորված մառախուղի պատճառով, բարեբախտաբար, գիշերը 06։00-ից ջերմաստիճանի անկման պրոցեսը դադարել է։

--00—ԼՄ