Միայն իմ օրոք 1500 ինքնաթիռ զենք ենք տեղափոխել Հայաստան. թող ուշադիր իրենց վերլուծություններն անեն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հարկ է համարում չմեկնաբանել վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝  պատերազմի ժամանակ 11 հազար դասալիք ունենալու հայտարարությունը, փոխարենը հարկ է համարում մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները 5-րդ շարասյան մասին:

«Նիկոլ Փաշինյանը, երբ խոսում է 5-րդ շարասյան մասին, ինքը պետք է հասկանա, թե ինչ է արել, որ այդ 5-րդ շարասյունը չձևավորվի»,-ասել է նա՝ կարծիք հայտնելով, որ 44-օրյա պատարազմի ժամանակ և պատերազմից հետո իշխանությունը ոչինչ չի արել, «մատը մատին չի խփել»:

Սեյրան Օհանյանը նաև անդրադարձել է իր պաշտոնավարման օրոք ձեռք բերված զենքի պաշարներին:

«Միայն իմ ղեկավարան ժամանակ 1500 ինքնաթիռ, սպառազինություն և ռազմական տեխնիկա ենք ներկրել հիմնականում ՌԴ-ից, և այլ երկրներից»,-հավելել է նա և խորհուրդ տվել մի բան ասելուց առաջ վերլուծություն կատարել:

Մանրամասները՝ տեսանյութում:

--00—ԼՄ