Շիրակի մարզում հարգանքի տուրք է մատուցվել Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

նկար

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Աժ պատգամավոր Կարեն Սարուխանյանը, Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանը, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ այսօր այցելել են «Շիրակ» գերեզմանատան «Ազատամարտիկների պանթեոն», հարգանքի տուրք մատուցել 2016 թ. ապրիլյան քառօրյա և Արցախյան պատերազմներում կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին:

Հերոսացած հայորդիների հիշատակին կառուցված հուշակոթողներին ու շիրիմներին ծաղիկներ են խոնարհվել, խունկ ծխեցվել։

նկար

--00—ԼՄ