Արթնացե՛ք, Արևմուտքն օգնում է Բաքվին և Անկարային, կարող ենք կորցնել Սյունիքն ու մեր պետությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

ԱՄՆ-ի Սթենֆորդի համալսարանի դոկտոր, քաղաքագետ Արթուր Խաչիկյանը կարծում է, որ Հայաստանի իշխանությունները հինգ տարի առաջ եկել են հստակ պրոարևմտյան ծրագրով, որն էլ իրականացնելու ընթացքում մենք ունեցել ենք տարածքային ու մարդկային ահռելի կորուստներ։ Այդ մասին նա ասել է 24News-ի ռուսալեզու "Регион и мы" հաղորդման ժամանակ։

Ըստ Խաչիկյանի՝ բոլոր այն հույսերը, թե Արևմուտքը օգնելու է մեզ Ադրբեջանի հետ պայքարում, սին են, քանի որ Վաշինգտոնն ու Բրյուսելը Բաքվի և Անկարայի դաշնակիցն են և ոչինչ չեն անելու, եթե Սյունիքի օկուպացիայի փորձ լինի։

«Եթե այսպես շարունակվի, մենք բախվելու ենք Սյունիքը ու հետո մեր ամբողջ երկիրը կորցնելու իրականության հետ», - նկատել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ