Բաշինջաղյան փողոցում փլուզում է եղել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

բաշինջաղյան

Ապրիլի 3-ին, ժամը 17:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 13 շենքի մոտակայքում գտնվող քարե ավտոտնակը մասնակի փլուզվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Այդ մասին տեղեկանում ենք ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ փլուզվել է ավտոտնակի կողային պատը՝ 18 քմ. մյուս պատերին առկա են ճաքեր։
Փրկարարները սահմանազատել են տարածքը։

--00—ՍՊ