Մեկ շաբաթում գրանցվել է 76 հրդեհ, 3 փլուզում, 11 թունավորում, 6 ինքնասպանության փորձ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

նգն

Մարտի 27-ից ապրիլի 2-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 419 դեպք, որից 154-ը՝ արտակարգ:

Մասնավորապես՝ հրդեհի՝ 76, փլուզման՝ 3, պայթյունի, քարաթափման, վաղ վեգետացիոն շրջանում ցրտահարության, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, ուժեղ քամու՝ 6, մերկասառույցի՝ 5, օձի նկատման՝ 3, վայրի կենդանիների հարձակման՝ 2, թունավորման՝ 11, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 47, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 150, ինքնասպանության փորձի՝ 6, կեղծ ահազանգի՝ 5, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 26, հրդեհի կեղծ կանչի՝ 25 և 49 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 13 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 12 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 13 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 90, զոհվել՝ 11 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 3 մարդ:

Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները:

--00—ՍՊ