Փոխքաղաքապետի հաշիվների վրա կալանք չի դրվի. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

սիմոնյան

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանի կալանավորված փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանի հաշիվների եւ գույքի վրա կալանք չի դրվի։ Երեկ դատարանը մերժել է նման որոշում կայացնել։

Հիշեցնենք, որ Սիմոնյանը կալանավորվել է մարտի 12 ին երկու ամսվա ժամկետով՝ կորոնավիրուսի տարածման շրջանում ենթադրյալ չարաշահումների գործով։

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ ՀՀ առողջապահության նախկին նախարար Գեւորգ Սիմոնյանը, պատասխանատու լինելով պետական ֆինանսավորման բաշխման համար, քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայն» կլինիկայի տնօրենի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետեւանքով Բաբկեն Շահումյանը հափշտակել է շուրջ 120 միլիոն դրամ։
Ըստ իրավապահների՝ պատասխանատուները բուժվողների վերաբերյալ «Մեդլայն կլինիկ»-ի տրամադրած կեղծ տվյալները չեն համադրել բուժառուների փաստացի առողջական վիճակի հետ ու չեն արձանագրել անհամապատասխանությունները:

Գեւորգ Սիմոնյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, քանի որ կարծում է, որ քավոր կամ սանիկ լինելու համար չեն կարող իրեն դատապարտել:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

--00—ՍՊ