ԱԺ-ն «պայթեց»․ «Չփոշմանե՛ս, խոսա՛, հելի՛, գնա՛», «Մատդ քաշի՛, չգոռա՛ս»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

ՄԻ հանձնաժողովի նիստի ժամանակ վիճաբանություն տեղի ունեցավ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի, ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի և հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի միջև, երբ ընդդիմադիր ուժերի թեկնածու Էդգար Ղազայանին ելույթի խոսք տրվեց, և վերջինս ելույթի մեկնարկին իշխանությանը բնորոշեց որպես «հանցավոր ռեժիմ»։

Արթուր Հովհաննիսյանն ընդհատեց թեկնածուին և պահանջեց հանձնաժողովի նախագահից թույլ չտալ իշխանության հասցեին որակումները։

«Մի հատ քեզանից ուրիշ բան եմ լսել, չփոշմանե՛ս, այ քեզի բան։ Հրապարակներում գոռում ես, հեռու ես, գիտես՝ է՞դ ա։ Չփորձվես սրանից հետո վիրավորական արտահայտություն անել»,-ասաց Արթուր Հովհաննիսյանը, ապա հավելեց․ «Համը չհանե՛ս, քեզ ասեցի՝ խելոք տեքստդ կարդա՛, ավարտի՛, կքվեարկենք, կգնաս»։

Թագուհի Թովմասյանը հիշեցրեց՝ Արթուր Հովհաննիսյանը քիչ առաջ ինքն էր ասում՝ հարգալից վերաբերվել մյուսներին, մինչդեռ ինքն էլ է «դու»-ով խոսում թեկնածուի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ