Դեսպան Սվիտալսկիի հումորի զգացողությունը իր հիշողությունից լավ մարզավիճակում է. Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏ 16, 24News

աշոտյան

Երեկ ԵՄ դեսպան պարոն Սվիտալսկին հայտարարել է, որ «որքան որ ես եմ հիշում, առաջին անգամ է, որ ի դեմս ՀՀ կառավարության ունենք մի գործընկեր, կողմ, որը շատ հստակ նշում է, թե ինչ է ցանկանում անել»։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Մենք վաղուց ընտելացել ենք, որ պարոն դեսպանը շատ բազմաշերտ և բազմազան դիվանագիտական ամպլուա ունի։ Դատելով իր հայտարարությունից՝ կարելի է եզրակացնել, որ դեսպանի հումորի զգացողությունը իր հիշողությունից լավ մարզավիճակում է», - գրել է Ա.Աշոտյանը։