Փաշինյանի հեռացման հարցով ընդդիմության հաջորդ հանրահավաքը տեղի կունենա ապրիլի 11-ին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

ընդդիմություն

Վարչապետ Փաշինյանի հեռացման հարցով ընդդիմության հաջորդ հանրահավաքը տեղի կունենա ապրիլի 11-ին։

Ակցիաների շարունակական լինելու մասին հայտնել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը՝ Ազատության հրապարկում իր ելույթում։

Նա հստակեցրել է, որ Երևանում կայանալիք ակցիայից առաջ մասնակիցներն իրենց մեքենաներով փորձելու են Հայաստանից հասնել Արցախ:

--00—ՍՊ