Նոր Զելանդիայում ծաղիկներով «ողողել» են ահաբեկչության վայրը․ Daily Mail

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

1

Daily Mail-ը տեղցեկացնում է, որ «Ալ Նուր» և «Լինվուդ Մաջիդ» մզկիթների մոտ ծաղիկների «ծով» է գոյացել: Հարյուրավոր նորզելանդացիներ ծաղիկներ են բերել Քրայսթչերչ քաղաքի երկու մզկիթների մոտ, որտեղ նախօրեին ահաբեկչական հարձակման հետևանքով 50 մարդ է սպանվել:

1

Վերջիններս աջակցող ու գոտեպնդող խոսքերով նամակներ են գրել ահաբեկչության հետևանքով հոսպիտալացվածներին։

Ուրբաթ առավոտյան Քրայսթչերչ քաղաքի երկու մզկիթներում բացված հրաձգության հետևանքով 50 մարդ է զոհվել: Ձերբակալվել է 3 կասկածյալ։

1

Ավստրալիայի 28-ամյա քաղաքացի Բրենթոն Տարանտը, որը ձերբակալվել է ոճրագործությունն իրագործելու համար, մի քանի էջանոց «մանիֆեստ» է թողել, որում պատմել է իր մտադրությունների մասին:

Հրաձգությունը վրեժ է Եվրոպայում հազարավոր մահերի համար: Նա նաև իրեն ամրացված տեսախցիկով տեսանկարել է իր իրագործած ոճրագործությունը: