Կորոնավիրուսի հաղթահարումից հետո մեծ կարևորություն են ստանում փոխհարաբերություններին ուղղված ջանքերը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

340085036_1268690750422732_5779545540983681248_n

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքից։

ՊԵԿ նախագահը կարևորել է երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը և հույս հայտնել, որ այն կնպաստի երկկողմ հարաբերությունների խորացմանն ու զարգացմանը։

Հայաստանում Ճապոնիայի դեսպանը նշել է, որ կորոնավիրուսային համավարակի հաղթահարումից հետո ընկած ժամանակաշրջանում առավել մեծ կարևորություն են ստանում փոխհարաբերությունների լիարժեք իրագործմանն ուղղված երկկողմ ջանքերը։

ՊԵԿ նախագահը գոհունակությամբ անդրադարձել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) «Ասիայի նախաձեռնության» շրջանակում Ճապոնիայի հարկային մարմնի հետ հաստատված համագործակցությանը, ինչպես նաև Ասիական զարգացման բանկի և ՏՀԶԿ աջակցությամբ Ճապոնիայի հարկային մարմնի հետ փորձի և գիտելիքների փոխանակմանը՝ տեղեկությունների ավտոմատ փոխականման ՏՀԶԿ ստանդարտների ներդրման գործում։

Ներկայացվել են գործող թվային համակարգերը, այդ թվում՝ ներդրված արհեստական բանականության համակարգը և դրանց զարգացման միտումները։

Կողմերը բարձր են գնահատել երկու երկրների պետական եկամուտների ծառայությունների միջև ձևավորված արդյունավետ աշխատանքային հարաբերությունները և համատեղ ջանքերը` միտված երկկողմ փոխգործակցության ամրապնդմանն ու խորացմանը։

--00—ՅՄ