Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի երկու խախտում․ ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

ռդ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում առաջադրանքների կատարումը։

Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները երեք երթուղիներով պարեկություն են իրականացրել Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում։ Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի երկու խախտում։

Տեղեկանում ենք ՌԴ ՊՆ՝ ապրիլի 5-ի տեղեկագրից։ 

Տուժածներ չկան։ Դեպքի փաստով՝ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունն անցկացնում է քննություն։

Խաղաղապահները անվտանգության ապահովման և հնարավոր միջադեպերի կանխարգելման նպատակով շարունակում են փոխգործակցությունը  Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:

--00—ՍՊ