«Քովիդի» գործով նոր անձինք են ձերբակալվել․ Sputnik Արմենիա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

մեդլայն

 

«Քովիդի» գործով քրեական վարույթի շրջանակում այսօր նոր անձինք են ձերբակալվել: Այդ մասին Sputnik Արմենիային հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Աղբյուրի հաղորդմամբ` ձերբակալվածները  «Մեդլայն» կլինիկայի բժիշկներ են։

Հիշեցնենք, որ մարտի 10-ին, ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանի աշխատասենյակում։ Նա ավելի ուշ ձերբակալվել էր, ապա կալանավորվել։

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի՝ Գեւորգ Սիմոնյանը, 2020-2022թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետեւանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին: Նախաքննությունը շարունակվում է:

--00—ՍՊ