Խաղաղապահները ԼՂ Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք են արձանագրել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

խաղաղապահներ

Ռուսական խաղաղապահ զորախումբը ԼՂ Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք է գրանցել, տեղեկանում ենք ՌԴ ՊՆ տեղեկագրից։

«Զոհեր և վիրավորներ չեն եղել։ ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հետաքննություն է անցկացնում։

Խաղաղապահները անվտանգության ապահովման և հնարավոր միջադեպերի կանխարգելման նպատակով շարունակում են փոխգործակցությունը  Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

--00—ՍՊ