Boeing-ի ղեկավարը Եթովպիայի ավիաաղետից հետո «ընդհատակ է անցել»

ԵՐԵՎԱՆՄԱՐՏԻ 16, 24News

.

Boeing-ի ղեկավար Դենիս Մյուլենբուրգը Եթովպիայի ավիաաղետից հետո «ընդհատակ է անցել», ողբերգությունից հետո մեկ շաբաթվա ընթացքում Մյուլենբուրգը փաստացի ոչ մի բան չի ասել տեղի ունեցածի մասին։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։

Աղբյուրի փոխանցմամբ, նա սահմանափակվել է միայն Twitter-ում կարճ մեկնաբանություններով եւ գրավոր հայտարարություններով։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Boeing-ը դադարեցրել է 737 MAX ինքնաթիռների մատակարարումները։

Հիշեցնենք, որ Boeing 737 MAX ինքնաթիռը մարտի 10-ին ընկել էր եթովպիական Դեբրե Զեյթ քաղաքի մոտ։ Ինքնաթիռում գտնվող 149 ուղեւորներն ու անձնակազմի 8 անդամները զոհվել էին։ Որոշ երկրներ փակել են իրենց օդային տարածքները Boeing 737 Maх-երի համար։