Մահացել է ռուս երգչուհի Յուլյա Նաչալովան

ԵՐԵՎԱՆՄԱՐՏԻ 16, 24News

.

Մոսկվայում 38 տարեկան հասակում մահացել է ռուս երգչուհի Յուլյա Նաչալովան: Այս մասին այս մասին հայտնել է երգչուհու պաշտոնական ներկայացուցիչ Աննա Իսաևան. գրում է  ТАСС գործակալությունը:

«Մեկ ժամ առաջ մեր Յուլյայի սիրտը դադարել է բաբախել», - գրել է վերջինս Instagram-ում:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բժիշկները վիրահատել են Նաչալովայի ոտքը: Դրանից առաջ երգչուհուն տեղափոխել էին մայրաքաղաքային հիվանդանոցներից մեկը վատ ինքնազգացողության պատճառով: Նրա վիճակը ծանր էր գնահատվում: Նրան արհեստական կոմայի մեջ են գցել, այնուհետև տեղափոխել վերակենդանացման բաժանմունք: