Ապօրինի ընդերքօգտագործման հարցերով նոր միջգերատեսչական խումբը սկսել է աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

կ

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ ապրիլի 7-ին անցկացվել է ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի հայտնաբերման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը։ Տեղեկանում ենք նախարարության մամուլի ծառայությունից։ 

Նիստի ընթացքում քննարկվել են 2022 և 2023 թվականներին հայտնաբերված ապօրինի դեպքերի վերաբերյալ առկա տեղեկությունները:

Նիստի ավարտին ընդունվել են համապատասխան որոշումներ այդ տեղեկությունները լրացուցիչ վերլուծելու և նմանատիպ դեպքերի հայտնաբերման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի մշակման վերաբերյալ։

--00—ՍՊ