Եռաբլուրի հարևանության տնկված նոր անտառային գոտին․ անցկացվեց անտառատունկ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

ծառատունկ

Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում անցկացվեց անտառատունկ։ 

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Եռաբլուրի հարևանության արդեն տնկված նոր անտառային գոտին։ 

Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետարանը ավելի վաղ հաղորդել էր․ «Երևանում այս տարի կանաչ տարածքները կընդլայնվեն շուրջ 15 հեկտարով, կանցկացվի 30 կմ ոռոգման նոր ցանց:

Գարնանային ծառատունկին էլ շուրջ 6000 ծառ կտնկվի՝ 4000-ը «Եռաբլուրում»»։

--00—ՍՊ