Մհեր Սահակյանի փաստաբանը պնդում է՝ իր պաշտպանյալի արարքում խուլիգանական դրդումը իսպառ բացակայում է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

Ռուբեն Մելիքյան Աճեմյան ոստիկան

Գլխավոր դատախազը միջնորդագիր է ներկայացրել Ազգային ժողով՝ պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու (նրան մեղադրանք առաջադրելու) միջնորդությամբ։

Մհեր Սահակյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը պնդում է՝ իր պաշտպանյալի արարքում խուլիգանությունը (որպես օբյեկտիվ երևույթ) և խուլիգանական դրդումը (որպես սուբյեկտիվ երևույթ) իսպառ բացակայում են։

«Իրավասու մարմինները մտադիր են Սահակյանին մեղադրանք առաջադրել խուլիգանության (297 հոդվածի 1-ին մաս) և Վլադիմիր Վարդանյանին խուլիգանական դրդումներով թեթև մարմնական վնասվածք պատճառելու համար (171 հոդվածի 2-րդ մաս):

Երկու դեպքում էլ գործ ունենք ոչ մեծ ծանրության հանցակազմի հետ։

Խափանման միջոց կալանքի թույլտվության միջնորդություն ազգային ժողովին չի ներկայացվել։

Հարվածը ինչ-որ առարկայով հասցնելու նախնական վարկածը, փաստորեն, հերքվել է։

Մեր մոտեցումն անփոփոխ է. Սահակյանի արարքում խուլիգանությունը (որպես օբյեկտիվ երևույթ) և խուլիգանական դրդումը (որպես սուբյեկտիվ երևույթ) իսպառ բացակայում են, իսկ հարվածը հասվել է անհրաժեշտ պաշտպանության նկատառումով», - Facebook-ում գրել է Մելիքյանը։

--00—ԼՄ