Ադրբեջանցի զինվորը մտել է Սիսիանի Աշոտավան գյուղ ու բռնվել. ասել է, թե իբր մոլորվել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

Համացանցում կադրեր են հայտնվել այն մասին, որ ադրբեջանցի զինվորը երեկ ուշ երեկոյան մտել է Սիսիանի Աշոտավան գյուղի տներից մեկը՝ ձեռքին դանակ։ Գյուղացիները նրան զինաթափել են ու հանձնել իրավապահներին։ Ըստ որոշ տեղեկությունների, նա հայտարարել է, թե իբր մոլորվել է։

Հիշեցնենք, որ ադրբեջանական ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, թե իր երկու զինծառայողները Նախիջևանի ուղղությամբ մոլորվել են ու հետ չեն վերադարձել։

--00—ԶՀ