Ո՞ւմ վարկանիշն է ավելի բարձր․ «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

սարգսյան

«Փաստ» օրաթերթը գրում է․ Մեր ունեցած տեղեկություններով, Երևանի ավագանու՝ աշնանը սպասվող ընտրությունները իսկական գլխացավանք են դարձել ՔՊ-ի համար, քանի որ իրենք էլ հիանալի հասկանում են, որ իրենց վարկանիշը մոտենում է «հատակին», իսկ արդար ընտրությունների դեպքում հաղթելու շանսերը զրոյական են:

Այդ իսկ պատճառով իշխանությունները փորձում են գտնել գործընկեր քաղաքական ուժեր, որոնց հետ կարող են դաշինք կազմել: Մեր աղբյուրների փոխանցմամբ, համագործակցության առաջարկ է արվել նաև «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին, սակայն նա կտրուկ մերժել է: Մեր տեղեկություններով, նեղ շրջանակներում Սարգսյանը նշել է, որ ՔՊ-ն բոլոր ոլորտներում ձախողվել է, վարկանիշը շատ ցածր է, իշխանություն պահելու շանսերը գնալով պակասում են:

Մեր աղբյուրը փոխանցում է նաև, որ Արամ Սարգսյանի կարծիքով, ինքը ավելի բարձր վարկանիշ ունի, իսկ իշխանության իրական այլընտրանքն իր ղեկավարած ուժն է:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

--00—ՍՊ