Փաշինյանը հանձնարարել է բացահայտումների շղթան կտրել եւ առայժմ բավարարվել փոխքաղաքապետով․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

սիմոնյան

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար, Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը երեկ քննվել է Վերաքննիչ քրեական դատարանում, սակայն որոշում չի կայացվել։ Դատարանը բավարարել է մեղադրվող կողմի միջնորդությունը եւ նախապես նշանակած գրավոր քննությունը փոխել է բանավորի, ինչը նշանակում է, որ Գեւորգ Սիմոնյանը ներկա է գտնվելու նիստին եւ հայտարարություններ է անելու: Գրավոր ընթացակարգի դեպքում մեղադրյալի մասնակցությունը պարտադիր չէ։

Հիշեցնենք․ նա կալանավորվել էր մարտի 12-ին: Սիմոնյանը մեղադրվում է 2020-2022թթ. ընթացքում առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը չարաշահելու եւ քովիդի դեմ պայքարի համար նախատեսված միջոցների ծախսման նկատմամբ պատշաճ հսկողություն չիրականացնելու համար:

Այս գործի թելերը տանում են դեպի առողջապահության ներկա եւ նախկին նախարարներ, քովիդի պարետ, սակայն Փաշինյանը հանձնարարել է բացահայտումների շղթան կտրել եւ առայժմ բավարարվել փոխքաղաքապետով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

--00—ՍՊ