ՀՀ-ում Հարավային ռազմական օկրուգի օդաչուները ոչնչացրել են պայմանական հակառակորդի օդային թիրախները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

befunky_collage_2023_04_11t114504_767.thumb_.jpg

Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմակայանի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) եւ ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) ստորաբաժանումների զինծառայողները Հայաստանում ճնշել եւ ոչնչացրել են պայմանական հակառակորդի հետախուզական եւ հարվածային դրոնները։ Այս մասին տեղեկացրել է ՀՌՕ-ի մամուլի ծառայությունը։

ՄիԳ 29 բազմանպատակային կործանիչների օդաչուները մարտական ուսումնական թռիչքների ժամանակ իրականացրել են օդային մարտերի վարման հնարքներ, որսացել և ոչնչացրել են օդաչուավոր և անօդաչու մեքենաներ, ինչպես նաև խուսափել են պայմանական հակառակորդի ինքնաթիռների հարձակումից։

Նաև հսկիչ ստուգման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել օդաչուների աշխատանքին` համագործակցելով թռիչքների կառավարման խմբերի և թռիչքային հերթափոխ ապահովող ստորաբաժանումների հետ։

Հարավային ռազմական օկրուգի ավելի քան 130 զինծառայող ներգրավվել է մարտական ուսումնական թռիչքներում, ներգրավվել է շուրջ 25 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում՝ ՄիԳ 29 բազմաֆունկցիոնալ կործանիչներ։

--00—ԶՀ