Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի երկու խախտում․ ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

ռդ պն

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում առաջադրանքների կատարումը։ Տեղեկանում ենք ՌԴ ՊՆ տեղեկագրից։ 

Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները երեք երթուղիներով պարեկություն են իրականացրել Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում։ 

Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի երկու խախտում։ Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը, ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ, քննություն է անցկացնում:

Ապահովվել է Գորիս-Ստեփանակերտ երթուղով մարդասիրական բեռի ավտոմոբիլային շարասյան ուղեկցումը:

Խաղաղապահները անվտանգության ապահովման և հնարավոր միջադեպերի կանխարգելման նպատակով շարունակում են փոխգործակցությունը  Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:

--00—ՍՊ