Բաքվի ստահոդ տեղեկատվությունը՝ իրանական ԱԹՍ-ների կիրառության մասին հետապնդում է 2 նպատակ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

վարդան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամի իր ալիքում գրել է․

Բաքվի բարբարոսսկան վարչախմբի քարոզչամեքենայի տարածած ստահոդ տեղեկատվությունը Տեղ գյուղի հատվածում Հայաստանի կողմից, իբր, իրանական ԱԹՍ-ների կիրառության մասին հետապնդում է երկու հիմնական նպատակ։

Նախ՝ փորձ կատարել քարոզչական տիրույթում ստեղծել մոլորություն առ այն, թե հենց հայկական բանակն է, իբր, նախաձեռնել ռազմական այս բախումը, ինչը ձեռնտու է Բաքվի բաշիբոզուկների բարբարոսական ագրեսիան քողարկելու առումով։

Եվ երկրորդը՝ փորձել ստանալ աջակցություն հակաիրանական բոլոր ուժերից, և իրեն դիրքավորել որպես հայ-իրանական համատեղ գործողության, իբր, զոհ՝ այսպիսով  «արդարացնելով» Բաքվի բռնապետի սանձազերծած հերթական  ծավալապաշտական և բարբարոս գործողությունը։

Մեր աղոթքները մեր բանակի հետ են»։