Ապագա քաղաքագետների հետ քննարկեցինք սահմանամերձ շրջաններին վերաբերող կարևոր հարցեր․ Թովմասյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

photo_2023-04-12_16-47-14

Ազգային ժողովում հյուրընկալեցի պրակտիկա անցնող Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների բաժինների ուսանողներին։ Այս մասին գրում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը։

«Երիտասարդներին ծանոթացրի խորհրդարանական վերահսկողությանը, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի գործունեությանը և այդ շրջանակներում կատարվող լայնածավալ աշխատանքներին։

Քննարկեցինք սահմանամերձ շրջաններին, արցախահայության հիմնարար իրավունքներին վերաբերող կարևոր հարցեր։ Ներկայացրի միջազգային գործընկերներիս հետ իմ ամենօրյա ակտիվ աշխատանքը, որի շրջանակներում Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումից ի վեր ուղարկել եմ հարյուրավոր գրություններ, իսկ միջազգային հարթակներում բարձրացրել եմ Արցախի ինքնորոշման իրավունքին և մի շարք այլ կարևորագույն թեմաներին առնչվող հարցեր։

Ապագա միջազգայնագետներին և քաղաքագետներին խորհուրդ տվեցի լավ սովորել և օգտագործել միջազգային բոլոր հնարավոր հարթակները՝ մեր երկրի ազգային շահն արժանվույնս ներկայացնելու համար»։

--00—ՅՄ