Ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, ապրիլի 16-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում կնվազի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

12
Հանրապետության տարածքում`

Ապրիլի 14-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 16-19-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և ամպրոպ։ Ապրիլի 14-ին լեռնային առանձին շրջաններում տեղումները սպասվում են թաց ձյան տեսքով, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան` 3-5 մ/վ, 14-15-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-16-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, 16-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում նույնքան կնվազի։

Երևան քաղաքում

Ապրիլի 14-ի և 19-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Ապրիլի 15-18-ը, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

--00—ԼՄ