Թուրքիայի ՆԳ նախարարը՝ երկրաշարժից հետո տարվող աշխատանքների մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

photo_2023-04-14_17-40-19

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն մանրամասներ է ներկայացրել ավերիչ երկրաշարժից հետո տարվող աշխատանքների վերաբերյալ, հայտնում է Ermenihaber.am-ը։

Ըստ Սոյլուի՝ առաջիկայում երկրաշարժից տուժած շրջանների, բացառությամբ Թուրքիայի հարավում գտնվող Հաթայ նահանգի, փլատակների մաքրման աշխատանքներն կավարտվեն:

Թուրք նախարարի խոսքով՝ 57.029 փլուզված շենքերից 40.969-ի փլատակները մաքրվել են:

Սոյլուն տեղեկացրել է նաև, որ 431.000 ընտանիքի տեղափոխման ծախսերը հոգալու համար յուրաքանչյուրին վճարվելու է 15.000, իսկ այն ընտանիքներին, որոնց բանակարանները զգալի վնաս են կրել՝ 10.000 լիրա:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ