Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կշարունակի մնալ կալանքի տակ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

photo_2023-04-14_18-05-10

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանի վարույթում գտնվող՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով հերթական դատական նիստի ժամանակ դատարանն իր նախաձեռնությամբ քննեց Արուսյակ Ալեքսանյանի խափանման միջոց կալանքի հարցը։

Նշենք, որ Վերջինիս կալանավորման ժամկետը լրանում է 2023 թվականի ապրիլի  18-ին։

Մեղադրող դատախազը  առաջարկեց խափանման միջոց կալանքի ժամկետը երկարացնել 3 ամիս ժամկետով, սակայն դատարանը բավարարեց 2 ամիս ժամկետը։

Նշենք նաև, որ այսօրվա նիստի ժամանակ դատավոր Վահե Դոլմազյանը մերժեց Արուսյակ Ալեքսանյանի գործով իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց սույն թվականի ապրիլի 27-ին, ժամը՝ 12։00-ին։

--00—ՅՄ