Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները հայտնել են բանակցություններն ու երկկողմ այցերը շարունակելու մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

irani_adrbejani_agner_herazosazruyc_shabat.am_.jpg

Վերջին իրադարձությունների հետևանքով լարվածության աճի ֆոնին երեկ՝ ապրիլի 14-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ու Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը հեռախոսազրույց են ունեցել։

Ինչպես ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ, հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկրների միջև երկկողն հարաբերությունների ներկա իրավիճակը։

Հաղորդվում է, որ կողմերը հայտարարել են բանակցությունները շարունակելու և անհրաժեշտության դեպքում երկկողմ այցեր իրականացնելու հնարավորության մասին։

--00—ԶՀ