Արոնյանը և Մարտիրոսյանը Աստանայում կմասնակցեն «Satty Zhuldyz» կայծակնային շախմատի մրցաշարին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

chess

Լևոն Արոնյանը և Հայկ Մարտիրոսյանը ապրիլի 20-ից 25-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կմասնակցեն «Satty Zhuldyz» արագ և կայծակնային շախմատի մրցաշարին: Տեղեկանում ենք Հայաստանի Շախմատի ֆեդերացիայից։ 

Մրցաշարը անցկացվելու է շրջանային մրցակարգով՝ 12 ուժեղագույն շախմատիստների մասնակցությամբ:

Մրցաշարի մասնակիցներն են՝

ՄԳ Վլադիմիր Կրամնիկ

ՄԳ Լևոն Արոնյան

ՄԳ Բորիս Գելֆանդ

ՄԳ Ալեքսանդր Գրիշչուկ

ՄԳ Հոու Յիֆան

ՄԳ Ժավոխիր Սինդարով

ՄԳ Վինսենթ Կեյմեր

ՄԳ Հայկ Մարտիրոսյան

ՄԳ Եկատերինա Լագնո

ՄԳ Արջուն Էրիգաիսի

ՄԳ Ջահոնգիր Վախիդով

ՄՎ Բիբիսարա Ասաուբաևա

--00—ՍՊ