Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 149, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 230 անձ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

Ապրիլի 10-ից 17-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4534 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 108 մեքենա։

Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 149, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 230 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 69, չամրակապված վարելու՝ 119, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 278, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 460 իրավախախտումներ։ 182 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 453-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 98-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 119 անձ։

Նույն ժամանակահատվածում Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արագածոտնի մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 6301 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 187 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 109, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 389 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 75, չամրակապված վարելու՝ 719, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 125 իրավախախտումներ։ 294 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1291-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 105-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 17 անձ։

--00—ՅՄ