Քոչարյանի օրոք Իլհամն իրեն «տուզիկի» պես էր պահում, հիմա իրեն «գելխեղդ» է պատկերացնում․ Միկոյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

12

Երկրորդ նախագահի աշխատակազմի ղեկավար Բագրատ Միկոյան արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ երեկվա ասուլիսի շրջանակում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասով հայտարարություններին։

«Ըստ երևույթին, կրտսեր Ալիևը չի կարող մոռանալ, թե ում են պարտվել Ղարաբաղյան առաջին պատերազմում։

Քոչարյանի օրոք Իլհամն իրեն «տուզիկի» պես էր պահում, հիմա իրեն «գելխեղդ» է պատկերացնում. նա բոլոր պաշտոններում պարտվել է նախագահ Քոչարյանին, և այս պատմությունը չի կարելի վերաշարադրել, որքան էլ նա այսօր փորձում է աքլորանալ»,-գրել է Բագրատ Միկոյանը։

--00—ԼՄ