Սուրեն Պապիկյանն ու Բրազիլիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

photo_2023-04-20_13-39-58

Ապրիլի 20-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր:

Դեսպանի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ ԶՈՒ բարեփոխումների ընթացքը:

Զրուցակիցները քննարկել են  նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

--00—ՅՄ