Աշխարհի առաջնության 8-րդ խաղափուլում Դին Լիրենը բաց է թողնում իր առավելությունը 

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

շախմատ

Աշխարհի առաջնության 8-րդ խաղափուլում Դին Լիրենը բաց է թողնում իր առավելությունը չափազանց բարդ խաղում՝ թույլ տալով Յան Նեպոմնյաշչիին խաղը ավարտել ոչ-ոքի արդյունքով: Տեղեկանում ենք Շախմատի ֆեդերացիայից։

Նեպոմնյաշչին այժմ առաջատար է՝ 4.5-3.5 հաշվով:

Հիշեցնում ենք, որ խաղափուլերի առավելագույն քանակը 14-ն է, և հաղթող է ճանաչվում 7,5 միավոր վաստակած մասնակիցը։ Եթե ​​հաշիվը լինի 7:7՝ կանցկացվի թայ-բրեյք:

--00—ՍՊ