Արցախի ԱԳ նախարարը ՌԴ վերլուծաբաններին ու փորձագետներին է ներկայացրել Արցախում ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

7d63df39-2aca-42e1-a9ca-ed2cc874526c.jpg

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն առցանց հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության քաղաքական վերլուծաբանների և փորձագետների հետ։

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը։ Քննարկվել են շրջափակման, ինչպես նաև՝ տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական զարգացումներին վերաբերող հարցեր։

--00—ԶՀ