Իզերի դեպարտամենտի և Գեղարքունիքի մարզի միջև ստորագրվեց համագործակցության պայմանագիր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

գղ

2023 թ-ի ապրիլի 22-ին Գեղարքունիք-Իզեր ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում ընդունեցի Իզերի դեպարտամենտի նախագահ Ժան Պիեռ Բարբիեին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը․

Քննարկեցինք ապակենտրոնացված համագործակցության 2023-2027 թթ.-ի պայմանագրի կետերը՝ վերահստատելով, որ ցանկանում ենք երկխոսության և փորձի փոխանակման հիման վրա սերտորեն համագործակցել՝ սոցիալական, տնտեսական և մշակութային կայուն զարգացմանը նպաստելու համար:

Սույն պայմանագրում ամրագրված համագործակցության առանցքները վերաբերում են Իզերի դեպարտամենտի և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի միջև ինստիտուցոնալ փորձի փոխանակմանը, Գեղարքունիքի մարզի առողջապահական ոլորտի որակական բարելավմանը և բուժօգնության հասանելիությանը, Գեղարքունիքի մարզում տուրիզմի կայուն զարգացման գործոնի խթանման միջոցով նոր աշխատատեղերի ստեղծմանը, ֆրանսերենի ուսուցմանը և ֆրանսախոսության զարգացմանը, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի համայնքներոմ մշակութային միջոցառումների իրականացմանը։

Ցանկացած այլ բնագավառ, որը կարող է հետագայում համագործակցության ծրագրում ներառվելու հավանականություն ունենալ, առանձին կքննարկվի մեր կողմից։ Համագործակցությունը կիրականացվի երկրներից յուրաքանչյուրում գործող օրենքներին համապատասխան:

Քննարկումից հետո ստորագրեցինք 2023-2027թթ. համագործակցության նոր պայմանագիրը՝ Իզերի դեպարտամենտի և Գեղարքունիքի մարզի միջև: Այնուհետև Իզերի դեպարտամենտի նախագահ Ժան Պիեռ Բարբիենի հետ փոխանակվեցինք հուշամեդալներով և հուշանվերներով։

Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման և երկու երկրների կողմից վերջինիս վավերացման պահից և կգործի մինչև 2027 թ.-ի դեկտեմբերի 31-ը։

--00—ՍՊ