Այս պահին Բաքուն թույլ չի տալիս ռուս խաղաղապահներին ու ԿԽՄԿ-ին բեռներ տանել Արցախ, վիճակը ծանր է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

Տեղադրելով Լաչինի միջանցքում անցակետ՝ Ադրբեջանը վերջնականապես փակել է կապը Հայաստանի ու Արցախի միջև։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ նշելով, որ այս կերպ մարդասիրական օգնություն չի հասնում դեպի Արցախ։

«Բացի այդ, Ադրբեջանն ունի հետախուզվողների ցուցակ՝ դրանք այն մարդիկ են, որոնք մասնակցություն են ունեցել արցախյան պատերազմներին։ Ադրբեջանը նաև թույլ չի տալիս, որ Կարմիր խաչն ու ռուս խաղաղապահները հումանիտար օգնություն մտցնեն Արցախ»,-հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ